Կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, այնուհետև պատերազմը մեր առջև բացել էին բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր էր միայն բոլորիս համատեղ ամենօրյա աշխատանքով։ Իսկ այս ամենը հաշվի առնելով՝ երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձեց հանրության մոտ արթնացնել հույս դեպի ապագան, այդ իսկ պատճառով ընտրություններին մասնակցեցին՝ Ապագա կա կարգախոսով։ Բայց արի ու տես, որ որոշ մարդիկ սա սկսեցին հեգնել, չարախոսել։ Իրականում նման մարդիկ փորձեր են անում հանրության մեջ խժդժություններ մտցնել, բայց՝ չի ստացվում։
Այս առիթով ուզում եմ մեջբերել մի թարմ օրինակ։ Այսօր Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ Անուշ Պողոսյանը գրառում է կատարել, ըստ որի՝ Ապագան հասավ Գավառի համալսարան!!!! Ինչին ի պատասխան մեծ է մեկնաբանություններում ուրախության խոսքերը, որ վերջապես այնտեղ էլ ապագա կա։ Չնայած, օգտատերերի ուրախանությանը՝ Գավառի պետական համալսարանի ռեկտորը հեգնել է այդ գրառմանը, թե այնտեղ ամեն բան կարգին է՝ Հարգելի’ բարեկամներ, Գավառի պետական համալսարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Խնդրում եմ չանհանգստանալ։
Ստացվում է՝ սույն տիկինը բնականոն հունով գործելը չի համարում, որ կապ ունի Ապագա կա լոզունգի հետ։ Հուսանք առաջիկա ժամերին անձամբ ներողություն կխնդրի և կմեկնաբանի իր գրածի իմաստը։