Դեռ ծնված օրվանից ես մանկատանն եմ ապրել: Ծնողներս ինձնից հրաժարվել են, բայց մանկատանն ինձ պատմել են, որ մայրս ու հայրս ինձ շատ են այցելել ու հետաքրքրվել ինձնով: Բայց հետո
հանկարծ դադարել են գալ: Նույնիսկ ասում են, որ ժամանակավոր են ինձ թողել մանկատանը ու մինչ իրենց խնդիրները կլուծեին, ինձ նորից պիտ վերցնեին: Բայց հանկարծ կորում են: Ողջ իմ գիտակից կյանքում սպասել եմ, որ հայրս ու մայրս կգան հետևիցս: Նույնիսկ մինչև հիմա էլ հոգուս խորքում սպասում եմ: Երբ դառա չափահաս ու
առանձնացա, որոշեցի ինքս փնտրեմ ծնողներիս: Պազրվեց ծնողներս մարզի բնակիչներ են: Ուզում էի անպայման գտնել իրենց ու հարցնել, թե ինչի ինձ մոռացան, վիրավորանք կար մեջս: Գտա իրենց: Պարզվեց երկու երեխա ունեին: Ինձնից փոքր էին մի քանի տարի: Ու վիրավորանքս կրկնապատկվեց, երբ մտածում էի, որ ինձնից հետո երեխաներ են ունեցել ու պահել: Իսկ ես ողջ կյանք մտածել եմ, որ ավելորդ եմ, իմանալուց հետո էլ համոզվեցի դրանում: Շատ էի նեղվել: Ոնց որ երկրորդ անգամ կյանքն ինձ հարվածեր: Բայց վիրավորանքն այնքան ուժեղ էր, որ այդպես էլ չայցելեցի ծնողներիս: Գնայի ինչ հարցնեի, ասեի՝ ինչի՞ եմ ես ձեր համար ավելորդ եղել, պատասխանները ինձ ավելի կցավեցնեին: Դրա համար մինչ օրս չեմ գնում իրենց այցի: Չգիտեմ ճիշտ եմ անում, թե սխալ: Եթե կարող եք խորհուրդ տվեք: