Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում
հայտնաբերել են Երևանի բնակիչ 61 -ամյա Լեռնիկ Ս.-ի դին: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են պարեկներ Ռաֆայել Գրիգորյանն ու Լուսինե Մանուկյանը: Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքերն չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամաբ նշանանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: