ՌԴ-ում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 16 մարդ Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի Նիկոլաեւսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի,
հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը եւ հավելում, որ զոհերի թվում երեխաներ չկան: Մինչդեռ, ինչպես լրագրողներին հայտնել են Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության լրատվական ծառայությունից, ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական
օրենսգրքի 264-րդ հոդվածով: Մարզային ոստիկանությունից հայտնում են, որ միկրոավտոբուսը հետընթաց երթեւեկությամբ սպասել է իր հերթին։ Հետեւում ծանր բեռնատար է եղել, որի վարորդը նախօրոք չի դանդաղեցրել արագությունը եւ բախվել միկրոավտոբուսին։ «Միկրոավտոբուսն ընկել է երկու բեռնատարների արանքը»,- ասվում է տարածվածհաղորդագրության մեջ։ Նիկոլաեւի մարզային հիվանդանոցի բժիշկները պայքարում են Ուլյանովսկի
մարզում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած երեք ուղեւորների կյանքի համար, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսեյ Ռուսսկիխը։ «Երկու տղամարդ եւ մեկ կին ծանր վիճակում են»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Ուլյանովսկի շրջանի ղեկավարը։