Հայաստանը թերագնահատեց Ադրբեջանին և վճարեց դրա համար, Աղդամում առաջին ազգային քաղաքաշինական համաժողովի բացման ժամանակ ասել է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼմ-ները։Ալիևն իր ելույթում անդրադարձել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։
«Մենք որոշակի լավատեսություն ենք զգում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տևի:
Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ չի ցանկանում բանակցել, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ 27 տարի տեւած բանակցություններում։ Եթե այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Իսկ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նշանակում է,
որ նա հերթական լուրջ սխալն է անում։ Նրանք թերագնահատեցին մեզ, մեր կամքը, ադրբեջանական ժողովրդի ներուժը, և դրա համար պետք է վճարեին իրենց գինը»,- ասել է բռնապ