Մինչ գլխավորին անդրադառնալը, նշենք, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա՝
Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝
Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը՝
Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը..
Բարեկամներ, հավելենք, որ ինչպես տեղյակ եք «Հայկական Ժամանակ»-ում հրապարակվեցին նյութեր, որոնց հեղինակն անհայտ էր․․
Բնականաբար, ենթադրելի էր, որ Անհայտ Հեղինակ ստորագվրող անձը նույն ինքը վարչապետ Փաշինյանն է, ով անուղղակի կերպով մանրամասներ է հայտնում այս պահին ընդհանուր իրավիճակի մասին ու տեղեկացնում՝
Թե ինչ դիրքորոշում ունեն շահագռգիր կողմերը․ Այս դեպքում Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իրանը․․
Թե ինչ կողմնորոշումն ունի Ռուսաստանն՝ ըստ Անհայտ Հեղինակ-ի, արդեն հրապարակված է`
Սակայն բաց էր մնում ԱՄՆ-ի դիրքորոշումը, որին հանրության մի մասն անհաբեր սպասում էր՝ հենց այսօր տեղեկանալու մասին, քանի որ Անհայտ Հեղինակ-ը, երկու օր շարունակ, նույն ժամին հրապարակել էր դրանց մասին․․
Բայց այսօր, տարօրինակ կերպով, լռություն էր ու ենթադրելի պատճառներից մեկը ԱՄՆ-ի կողմից՝ կամ ճնշումն ու արգելքն էր, կամ էլ անպատեհ լինելու հանգամանքը․․
Ու մենզ իմաց տրվեց, որ ի գիտություն Վեհափառի ու նախագահների՝ ԱՄՆ իշխանությունները, թերևս զգուշացրել են վարչապետին՝ իրենց դիրքոշման մասին հայտնելու անթույլատրելիությունը, կամ անկարելիությունը․․
Ինչ վերաբերվում է Իրանին, ապա որքան էլ, որ կարևոր է հարևան երկրի դիրքորոշումը, բայց այդուհանդերձ առաջնայինը՝ ԱՄՆ-ն էր, չհաշված, որ Իրանի տեսակետի մասին արդեն տևական ժամանակ է, ինչ հայտնում են հենց այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները․․