ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ,
5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի Մարզում 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում 2-3 բալ ուժգնությամբ։