Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարեւոր արգելքը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: