Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան էջում անդրադարձել է Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներին։ «Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային
հաղորդակցությունները։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել: Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»,- նշել է վարչապետը։