Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ — Ծնվել է 1975թ. հունիսի 10-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: 1992թ. ավարտել է Ալավերդիի թիվ 12 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի բալետի բաժնում:
9 տարեկանից սկսել է երգել, 13 տարեկանից` Ալավերդու «Թագուհի» խմբում, որի ժամանակ թողարկել է «Քո աչքերի սև փայլը» առաջին ձայներիզը: Բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանի մարզերում: 1987թ. մասնակցել է Ալավերդիի Ա.Բաբաջանյանի անվան երգի փառատոնին և ստացել 2-րդ ու «Լավագույն բեմական
արտահայտչականություն» մրցանակները: 1989թ. մասնակցել է Եղեգնաձորի հանրապետական հեղինակային երգի փառատոնին, որտեղ դարձել է դափնեկիր: 1993թ. տեղափոխվել է Երևան ու
սկսել աշխատել «Արձագանք» ստուդիայի հետ: 1995թ. թողարկել է թվով 2-րդ՝ «Դու իմ լավ ընկեր» ձայնասկավառակը: 1996թ. նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմում, որից հետո սկսել է համագործակցել «Արդինի» ստուդիայի հետ և թողարկել 3-րդ ձայասկավառակը: 2000թ-ից աշխատում է որպես անհատ երգչուհի: Բազմաթիվ համերգներով
եղել է արտերկրում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան: Թողարկել է նաև «Քեզ համար» (2002թ.), «Իմ հույսն ես» (2004թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ:
Տեսանյութը՝