Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ցավակցական է հղել Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան կապակցությամբ․
Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։ Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։