Նախ պետք է հասկանալ՝ ինչ առաջարկների մասին է խոսում Մարիա Զախարովան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը: Նրա խոսքով՝ եթե վերադառնում ենք այն հոդվածին, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթում, ապա կգտնենք այն առաջարկները, որոնք ըստ Զախարովայի արվել են Հայաստանին և Ադրբեջանին:
«Կարող ենք փաստել, որ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է Սյունիքը օտարել և տալ Ադրբեջանին: Վերջինս էլ այդ տարածքի վերահսկողությունը տալու է Ռուսաստանին, սա ակնհայտ է: Միևնույն ժամանակ Ադրբեջանը ս պառնալիք է զգում նաև Թուրքիայից, ուստի պետք չէ բոլոր հարցերում նույնականացնել Ադրբեջանին և Թուրքիային. Ալիևը խուսափում է իր երկրի թրքացումից»,-հավելեց Չիբուխչյանը:
Մեր զրուցակիցը կարծում է, որ շատ բարդ ժամանակներ են, ռուսները այդքան հեշտ չեն հեռանալու: «Ցավոք, բայց տեսնում եմ հոկտեմբերի 27-ի կրկնության վտանգ»: Ա