Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Քաղաքացիական դիմադրություն» շարժման «Փակե՛ք սահմանը» ակցիան։ Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։ Ակցիայի մասնակիցները
պահանջել են փակել վրաց-ռուսական սահմանը և վիզային ռեժիմ մտցնել ՌԴ քաղաքացիների համար։ Հանրահավաքի կազմակերպիչ Գելա Խասայայի խոսքով, եթե կառավարությունը չկատարի իրենց
պահանջները, նախատեսում են բողոքի այլ ձևի դիմել։ «Մենք պահանջում ենք փակել վրաց-ռուսական սահմանը և Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմ սահմանել։
Այս գաղափարը մենք պատրաստվում ենք ներկայացնել կառավարությանը։ Պահանջը անտեսելու դեպքում, կդիմենք բողոքի այլ ձևերի։ Կլինեն խաղաղ հանրահավաքներ և ելույթներ», — ասել է Խասայան։
Տեսանյութը՝