Մինչ կդիտեք բուն տեսանյութը առաջարկում ենք կարդալ մի փոքր տեղեկություն, որից հետո դիտեք տեսանյութը․․․
Силовики» տելեգրամ ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որն, ըստ ալիքի, քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում։ Ենթադրաբար, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպման ժամանակ։
Ըստ աղբյուրի, «այս փաստաթուղթը դարձել է նաև Պրահայում առանցքային խոսակցության թեմա՝ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև»։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ կողմերը պարտավորվել են ձեռնարկել հետևյալ քայլերը.
Կողմերը պարտավորվել են կատարել հետեւյալը.
• Կողմերի արտաքին գործերի նախարարները կսկեն ժամանակի մեջ սահմանափակված, փաստաթղթային հենքով (տեքստային) բանակցություններ՝ խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու նպատակով, մինչև օրացուցային տարվա վերջը
• Զուգահեռաբար խաղաղության շուրջ բանակցություններին Սահմանազատման կոմիտեի ներկայացուցիչները ավարտին կհասցնեն սահմանագծումը հայ-ադրբեջանական միջազգային սահմանի, մինչև օրացուցային տարվա վերջ: