1 րոպե առաջ․ Առավոտ շուտ իսկական քաոս. Հզոր պայթյուն Երևանում. Այս պահին․․․

Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․

Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը հարցազրույց է տվել LCI հեռուստաընկերությանը ու խոսել Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակից, Արցախի խնդրից․ տեղեկանում ենք թվիթերի միկրոբլոգում արված գրառումից։ «Ալիևը՝ Ադրբեջանի նախագահը, բնաջնջող է։ Նրա նպատակն է ավարտին հասցնել 1915 թվականին սկսվածը»,- ասել է

ֆրանսիացի գրողը։ Ապա խոսելով դեպի Եվրոպա Ադրբեջանի գազի մատակարարումներից նշել է․ «Այս ձմռանը ես նախընտրում եմ մրսել հայերի հետ, քան տաքանալ ադրբեջանցիների հետ»։ Նշենք, որ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմից հետո Եվրոպան գրեթե հրաժարվել է ՌԴ-ից գազ գնելուց, փոխարենը հայտնել է Ադրբեջանից գազի մատակարարումը կրկնապատկելու մասին: Ժամանակին Ռուսաստանը տրամադրել է Եվրոպայում սպառվող գազի

40 տոկոսը, իսկ այս 7 ամիսների ընթացքում այն իջեցվել է մինչև 7.5 տոկոսի: Հիշեցնենք նաև, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը։ Եվրախորհրդարանի գերմանացի

պատգամավոր Մարտին Զոնեբորնը քննադատել է Եվրոպական միությանը Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի բռնապետ նախագահ Ալիևի հետ համագործակցության համար։ Իր խոսքն ուղղելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Զոնեբորնն ասել է. «Մեզ պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, դուք մեզ համար գտել եք մեկին, որը դաժան պատերազմ է վարում՝ Ալիևին։ Եվ մինչ գերմանական բազմաթիվ լրատվամիջոցներ լուռ են, նախկինում բռնապետ, իսկ հիմա ձեր բնութագրմամբ՝ վստահելի գործընկեր Ալիևը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա»։

Տեսանյութը՝

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *