Եթե էն օրը հարսս չլիներ, ես հիմի արդեն էն աշխարհ գնացած կլինեյի։ Չեք պատկերացնի, թե ինչ վատ էի, չէի կարում գոլուխս բարձից վերև հանեյի, տունն էլ մարդ չկար։ Էտ օրը քրոջս աղջկա հարսանիքն էր, քանի որ ես լավ չէի, ասի կմնամ տունը, թո երեխեքը գնան ուրախանան։ Բայց հարսս տեսել էր, թե ինչ վատ եմ, սրտին չէր տվել, որ հարսնիքին մնար, տաքսի էր կանչել, ինքը մենակով տուն էր եկել։ Ոնց որ Աստված իրան ուղարկած լիներ։ Եկավ շտապ օգնություն զանեգեց, սրսկին ինձ, ուշքի բերին, հետո հարսս հաց բերեց կերա, նոր ուժերս վերականգնվան։
Հարսիս ասում եմ ախր այ բալա, թս ոնց եղավ, որ մենակով տուն եկար։ Ասում ա բա մամ ջան գնալուց տեսա որ վատ ես, հլը չէի ուզում գնայի, էն էլ մտածեցի քուրդ կնեղանա, ասի գնամ մի ժամ նստեմ հետ գամ։ Ես իրա ցավը տանեմ, կյանքս փրկեց էլի։ Այ աղջիկս թո տենա ու սովորի, օրինակ վերցնի։ Նույնիսկ տեսավ որ լավ չեմ, բայց փոխանակ գար ասեր մամ ջան, ինչ ա պետք, ինչ ես ուզում, մնամ մոտդ, հելավ գնաց քիչ չէ, մի հատ էլ մյուսներին էր վռազացնում, թե բա ուշացանք։ Ես էլ գիտեմ, թե կարգին մարդ եմ դաստիարակել, էն էլ խնամիս էտ առումով գերազանցեց ինձ։