Ես ու ամուսինս ամուսնությունից հետո տեղափոխվել ենք առանձին ենք ապրում: Նույն շենքում ենք ապրում սկեսուրենցս հետ: Ամեն բան լավ ա, չեմ դժգոհում: Ուղղակի մի խնդիր կա, երբ ես գնում եմ աշխատանքի, սկեսուրս գալիսա մեր տուն ու սկսում տները հավաքել մաքրել ամեն ինչ, երբեմն ճաշ էլ ա սարքում:
Ինձ դա բացարձակ դուր չի գալիս ու իրեն մի քանի անգամ ասել եմ, որ նման բան չանի, ես կգամ կանեմ ինչ պետք է: Բայց միևնույնն է ոչ մի օգուտ: Ամուսնուս էլ ասեցի, որ խոսի հետը ու զգուշացնի, որ մեր բացակայության ընթացքում չմտնի տուն ու սկսի մաքրել: ես չեմ նեղվում, որ տանը չենք գալիսա տուն, նեղվում եմ, որ իմ տան գործն ինքնա անում: Ինչ կմտածեն մարդիկ: Ամուսինս էլ էր խոսել, նորից ոչ մի օգուտ: Որոշեցի վերջնական շատ լուրջ ես խոսեմ հետը ու բացատրեմ ամեն բան: Նեղվեց ծատ իմ խոսքերից ու ասեց՝ աղջիկ ջան առանց էն էլ չեմ աշխատում ու ամբողջ օրը չգիտեմ ինչով զբաղվեմ, մեր երկրի վիճակից էլ էնքան եմ նեղվում, որ մտածում եմ խելագարվում եմ, ուզում եմ ցրվեմ, դրա համար գալիս ձեր տունն էլ եմ մաքրում, գոնե մի օգուտ տալիս եմ համ ինձ համ քեզ: եթե էդքան նեղվում ես էլ չեմ գա, ոչինչ չեմ անի: Իր ասածներից հետո շատ էի ազդվել ու նեղվել: Ձայն չհանեցի, ու որոշեցի, որ ինչ ուզում է թող անի, եթե իրեն լավ է զգում այդպես: