Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 9-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թեհրանում 1992թ. դեկտեմբերից:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է պարբերաբար միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որի 17-րդ նիստը կայացել է 2022թ. մայիսի 10-12-ին Երևանում:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև պարբերաբար իրականացվող հանդիպումներն ու շփումները նպաստում են քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցության զարգացմանը