Էս մի քանի օր էր սկեսուրս հետս շատ սառն էր: Մեր հարաբերությունները շատ ջերմ են, բայց նկատում էի, որ մի բան էն չի ու իրա հետ մի բան կարտարվումա: Հետո հասկացա, որ իմ հետա կապված ու ինձնից նեղացած ա: Չէի հասկանում ինչից պիտի նեղացած լինի: Ինչքան փորձում էի հիշել ինչ-որ բան հնարավորա էն չեմ արել, չէի մտաբերում:Տեսա մի քանի օր շարունկավումա էտ վիճակը, որոշեցի խոսեմ հետը հասկանամ ինչա եղել:Խոսեցի, ասում եմ՝ մի ձև ես քանի օրա կարողա ինչ-որ բան էն չի:
Ասեց, կարողա հա՞, ինչի դու չես հասկանում ինչի եմ սենց, որ հարցնում ես, ասում եմ չէ, ինչա եղել, ու ասեց սկեսուրս, որ ամեն ինչ լսել ա: Պարզվումա, ես ամուսնուս հետ խոսել եմ իմ մամայից սկեսուրս լսել ա ընդմանեը, որ ասում եմ մաման շատա համը հանում ու ուզումա սաղ իրա սրտով լինի, բայց տենց չի լինում: Էտ էլ մամաս ախպորս կնոջից էր բողոքում հետը պոսեցի հասկացրի, որ միշտ չի, իր սրտով լինելու: Ամուսնուս հետ, ոնց որ կիսվում ու խոսում էի էտ մասին, սկեսուրս էլ դա լսումա ու վերագրում իրեն ու ինքն իրեն նեղանում:
Որ ասեց, ես էլ ասեցի՝ այ մամա, բա քեզ հետաքրքիր չէր, թե ինչի ես համը հանում, ինչի եմ բողոքում, որ միանգամից նեղացել ես: Ու պատմում եմ ինչ ա եղել իրականում: Սկեսուրս ու ես սկսում ենք ծիծաղել էտ իրավիճակի վրա, բայց ասում եմ, որ եթե էլի նման բան կրկնվի անպայման հետս խոսի, որովհետև անիմաստ կոնֆլիկտ ա ստեղծվում տենց: