Արդեն քանի տարվա հարս եմ, մի օր հանգստի չեմ գնացել ամուսնուս հետ, օրուգիշեր աշխատում ենք, որ կարողանանք մեր սեփականը ստեղծենք: Երկուսս էլ աշխատանքի ու ապագայի մասին ենք մտածում, մեկ-մեկ նույնիսկ հիասթավում ենք ամեն ինչից, բայց հետո հավաքում ենք մեզ: Երիտասարդ ենք, բայց մեր սերնդակիցներից շատերի նման հոգսի մեջ ենք: Կողքից էլ ոչ մի օգնություն չունենք:
Կիսուրիս ու կեսրարիս սկի վեջն էլ չի, իրանք ոնց որ նոր սիրահարված լինեն: Անդարդ ու օդերով են: Օրը մի տեղ գնում ֆռում են, էլ չեմ ասում ինչ նկարներ են գցում իրանց էջերը: Չմտածեք նախանձում եմ, շատ ուրախ եմ, որ լավ են իրար հետ ու էտ տարիքին կյանքն են վայելում ուղղակի մի քիչ նեղվում եմ իրանց անտարբերությունից, որ մի օր չեն հարցնի, ոնց եք, ինչով օգնենք:
Ծով էին գնացել, մի քանի օրա ինչ եկել են: Կիսուրս ում զանգումա տպավորություններն ա պատմում Եգիպտոսից, թե ինչ լավ ա անցել, ու որ մի հատ էլ ձմեռը արժի գնալ: Ես էլ ասեցի, երնեկ ձեզ, ոչ մտածելու բան ունեք, ոչ էլ, մենք ջահել ենք, մեր հոգսը ձերինից շատ ա: Էտ, որ ասեցի, կիսուրս ֆռաց ասեց, աղջիկ ջան, ձեր տարիքում մենք էլ էինք նույնը քաշում ու ի տարբերություն ձեզ, մենք էն ժամանակ սկի սեփական տուն չունեինք, պադվալում էինք ապրում հազար հոգով:
Մենք էլ մեր ջահել տարիներին ենք տանջվել, իսկ հիմա վայելում ենք հնարավորության սահմանում: Դուք էլ շատ աշխատեք ու քիչ դժգոհեք, որ գոնե էս տարիքում կարողանաք վայելեք իրար: Թե չէ, մենակ փող եք աշխատում ու հավաքում, առանց ապրելու էս կյանքը:
Գիտեք, սկզբում նեղվեցի իրա խոսքերից, բայց հետո հասկացա, որ ճիշտ բաներ կան ասածի մեջ