հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Փաստի առթիվ Կ. Սահրադյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն էր: