Արմանն ու Սոնան երկու տարի է ինչ ամուսնացած էին: Նրանք ապրում էին Արմանի մայրիկի՝ տիկին Կարինեի հետ ու բավականին ջերմ հարաբերություններ ունեին իրար հետ: Սակայն այստեղ աշխատանք չլինելու պատճառով Արմանը մեկնեց ՌԴ՝ արտագա աշխատանքի:
Արմանը ՌԴ-ում մնաց երկու ու կես տարի: Նա հաճախ էր զանգահարում կնոջն ու մայրիկին, զրուցում, բայց կնոջ՝ Սոնայի համար բավականին բարդ էր, իսկ վերջին շրջանում նաև կասկածներ էին առաջացել, քանի որ երբ խոսում էր Արմանի հայրենիք վերադառնալու մասին, վերջինս միշտ խուսափում էր այդ թեմայից:
Որոշ ժամանակ անց Արմանն ի վերջո հայտնեց տուն վերադառնալու մասին ու ասաց նաև, որ լուրջ խոսելու բան ունի տանեցիների հետ:
Արմաը վերադարձավ փոքրիկ երեխայի հետ: Կինն ու մայրը ցնցված էին: Նա պատմեց, որ ՌԴ-ում կապվել էր մի կնոջ հետ, ումից երեխա է ունեցել, սակայն կինը չի ցանկացել պահել երեխային ու Արմանը նրա հետ է վերադարձել:
Սկզբում այս ամենը բուռն արձագանք ունեցավ Սոնայի ու տիկին Կարինեի կողմից, Սոնան հեռացավ տանից՝ ասելով, որ չի պատրաստվում ուրիշի երեխային պահել:
Անցան շաբաթներ, Արմանը շատ լավ հասկանում էր իր սխալը ու շատ խնդրանքներից հետո վերջապես Սոնան ու Արմանը միացան:
Այսօր Սոնան այդ երեխային սիրում ու պահում է այնպես, կարծես երեխան հենց իրենն է: Արմանն այլևս չմեկնեց երկրից, նրանք հիմա միասին են ապրում ու երջանիկ: Բարեբախտաբար սերը չթողեց, որ Արմանի սխալի պատճառով այդ ընտանիքը քանդվի