Ասեմ, որ ես նյութապաշտ մարդ չեմ, բայց էս կուլյոնով մատանին կիսուրս էր տվել, ինքը իմ համար ուրիշ արժեք ունի։ Արդեն մի շաբաթից ավել ա, որ ման եմ գալիս, չեմ կարում գտնեմ։ Դե ընենց էր, որ ինչքան ժամանակ ա չէի դրել, տնից հաստտա ուրիշ տեղ չէր կարա գնար։ Իսկ հարսիս էլ նախօրոք հացրել էի, ինքն էլ ասեց, որ բան չգիտի, նույնիսկ էտ մատանու տեսքը չգիտի ոնց ա։
Ես էլ հիմարի նման հավատում էի։ Երեկ ընենց տեղից եմ գտե, որ հիմի չգիտեմ ինչ անեմ, աչքերս թռել էր ճակատիս։ Ասենք հլը ջահել աղջիկ ա, բայց ինձ խաբում ա, ուզում ա ըտենց էլ թոռներիս դաստիարակի։ Մատնին իրա ներքնազգեստի մեջ էր դրել, էն մտքով, որ ոչ մեկ ըտեղ չի նայի։ Դե մեկ-մեկ ես եմ շորերը քցում լվացելու, իրար շորերն էլ տեղավորում դարակներում։
Որ ինքը չի ամաչում, ես ինչի պիտի ամաչեմ։ Էտ ժամանակ էլ տեսա, որ մատանին ըտեղ ա։ Հիմի սպասում եմ, որ տուն գա ու հետը նստեմ լուրջ խոսամ, թե ինչիյա գողություն անում, ինչիյա խաբում։ Ասենք որ իմանայի իրոք պետք ա հաստտա կտայի, ինչքան էլ իմ համար մեծ արժեք ունենար։ Բայց չեմ սիրում որ սենց գաղտնի բաներ են անում։ Ես էլ արդեն մտածում էի, որ տղես ա տարել։