Մի քանի օր առաջ տանը մենակ էի երեխու հետ: Գնացի խանութ առևտուր անելու: Երեխաս էլ գրկի երեխա ա չէի կարող մենակ թողնել, գրկեցի գնացի: Իր համար մի քանի բան պիտի գնեի ու տան համար, ոչ մի բան չունեինք: Առևտուրը արեցի եկա դրամարկղի մոտ: Երեխեն գիրկս սպասում էի հերթի մեջ: Վերջապես իմ հերթն եկավ: ես էլ վստահ էի, որ գումարը կբավականացնի:
Բայց պարզվումա ամեն բան նորից թանկացել էր ու մոտիս գումարը չհերիքեց, քարտիս մեջ ունեի մայրական խնամքի գումարից, բայց թարսի նման քարտս մոտս չէր: Մի խոսքով 2000 դրամ պակասում էր: Ես էլ որպեսզի անհարմար պահ չլիներ, ասեցի, որ գումարս չի բավականացնում, հանենք մի քանի բան ապրանքներից: Սկսեցի հանել, մեկ էլ մի պապիկ, որ իմ ետևում էր սպասում ասեց՝ մի րոպե, մի րոպե աղջիկ ջան:
Մոտեցավ դրամարկղի աշխատողին ու ասեց՝ ինչքանա պակասում, ասաց՝ 2000 դրամ: Ես էլ ապշած նայում էի: Էտ պապիկն ասեց, երեխեն ձեռը հո չենք թողի խառնվես իրար այ աղջիկ ջան: Հանեց ու վճարեց պակաս գումարը: Ասում էի՝ վայ չէ կարիքը չկա, իրոք ուղղակի գումարս տանն եմ թողել, չպատկերացրի էսպես կլինի: Պապիկն էլ ասեց՝ վատ մի զգա, հո չեմ ասում գումար չունես, ուղղակի չեմ ուզում երեխու հետ եկել հասել ես կիսատ պռատ առևտուրդ անես: Հանգիստ եղի: Շատ էի ամաչում, օգնությունն ընդունեցի այլ տարբերակ չունեի, բայց սիրտս ահավոր լցվել էր: Եկել եմ տուն լացել եմ նույնիսկ: Էնպես չի, որ էդ պապիկը ըստ պահանջի ապրող էր, բայց օգնության ձեռք մեկնեց ինձ: Իրոք մեր օրերում չես հանդիպի նման բան: Շատ էի հուզվել: Կուզեի գտնել պապիկին ու ինչ-որ կերպ շնորհակալությունս հայտնեի: