Վարդան Ղուկասյանը հրապարակավ սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելով ուղղակիորեն միջամտել է տվյալ գործի քննությանը՝ փորձելով դրդել՝ կայացնելու իր ակնկալած որոշումը:
Բացի այդզրպարտել է դատավորին
նրան մեղադրելով իր գործով, իբր, ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ:
Նշենք, որ «Դոգը» տարիներ առաջ դատապարտվել է արագացված դատաքննության ընթացակարգով, այսինքն ընդունել է իրեն մեղսագրված մեղադրանքները ու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Դատավորի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի և 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընբդոտելու և դատավորին զրպարտելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել քրեական գործ հարուցելու որոշումը, ինչը կից հրապարակվում է: