Երեք ախպեր ենք ու հորս ահավոր շատ ենք միշտ սիրել, կարամ ասեմ, որ պաշտել ենք իրան: Ամեն բան արել ա մեր համար, էտ չեմ կարա ուրանամ, մենք էլ լսել ենք իրան ու ամեն բան իրա ասածով ենք արել:
Բայց ամեն բան փոխվեց, երբ որ հերս երկրորդ անգամ ամուսնացավ ու մեզ երկրորդ պլան ուղարկեց: Իրա կինը մեզ տանել չէր կարում ու մենք էտ միշտ ենք զգացել, հետո էլ հորս ուղեղը սկսեց լվալ էնքան, որ հերս մեզ ուշադրություն չէր դարձնում սկի:
Օրը սկսում ու պրծնում էր մենակ իրա կնգանով: Բայց բանը հասավ պիկին էն ժամանակ, երբ որ իմացանք, որ հերս երեք տղա ունենալով հանդերձ պատրաստվում ա մեր տունը կնգա անունով անի:
Էտ կնիկը լրիվ ուղեղը լվացել ա ու հիմա հերս լրիվ հայտնվել ա իրա կաբլուկի տակ: Հիմա էնքան ենք հիասթափվել իրանից, որ դաժե վրեն չենք էլ կարում նայենք:
Հարց էտ տունը չի ստեղ, հարցը իրա վերաբերմունքն ա մեր նկատմամբ: