Իմ փոքրիկը մեկ տարեկան է, նրա համար ամսական ծախսերը կազմում են մոտ 60-100 հազար դրամ, մոտավորապես հասկանում եմ, որ այդպես կլինի մինչև 5 տարեկան, հետո ծախսերը կավելանան։Չեմ ուզում էժան բաներ գնեմ, որ հետո խնդիրներ լինեն մոտը։
Շատ թանկ է նստում վրաս։
Այո, ես հաշվի չեմ առել խաղալիքների, սարքավորումների և հագուստի ծախսերը, քանի որ այդ ծախսերը ամեն ամիս չեն լինում։
Կրթության հարցը փակված է, քանի որ ես ու ամուսինս արդեն գումար ենք խնայում և ժամանակ կունենանք լավ կրթության համար կուտակելու համար։Որոշել եմ մի ամիս տամ սկեսուրս պահի մինչև գումարը հավաքենք ու նորից ես կպահեմ։