Մեր հարսանիքին շատ երկար էինք սպասել, ամեն բան հրաշալի էր անցնում մինչև էն պահը, երբ որ պապաս խմեց ու դարձավ չուլ: Էտ մեր առիթն էր ու պապաս էլ էնքան զգոն պետք ա լիներ, ուշադիր, բայց փաստացի հենց ինքը արաղի շիշը տենում ա, ոտքերը թուլանում են ու հենց ինքն էլ ամեն բան փչացրեց:
Խմել էր ինչքան կարար հերիք չէր, մի բան էլ միկրաֆոնը վերցրեց, նենց բաներ ասեց, որ ամոթից չգիտեի, թե գլուխս որտեղ մտցնեի:
Ասում էր՝ ինչ լավ ա, որ ձեր տղեն ամուսնացավ մեր աղջկա հետ, թե չէ արդեն չգիտեինք ինչ անեինք: Ուզող չուներ նորմալ, մենք էլ ասում էինք, որ հայ հայ ա տունը կմնա հեսա: Հիմա ես ահավոր ուրախ եմ, որ տանում եք աղջկաս, թող երջանիկ լինեն:
Վայ սաղ ինձ էին նայում շշմած, ես էլ թողել եմ լացելով զալից դուրս եմ էկել: Աչքիս էլ ոչ մի բան չէր գալիս: