Նոր էինք ամուսնացել ու մեր ննջարանի վերանորոգելուց հետո դեռ մահճակալ չկար: Որոշել էին նորը առնեին: Ու ինչ. սկեսուրս ու սկեսրայրս գնացին լրիվ նոր ու մեծ մահճակալ առան: Մտածում էի դա մերը պիտի լինի, բայց, ասեցին որ իրենցը կտան մեզ, նորն էլ իրենք կօգտագործեն:
Ճիշտն ասած զարմացել էի էտ արարքի վրա: Իրաբց Մահճակալը 30 տարվա մահճակալ էր յ նորհ մեզ չէին տալիս: Դե ձայն չհաբեցի ճիշտն ասած, բայց չէի ուզում իրենց մահճակալի վրա քնել:
Սկեսուրս էլ իբր բացատրում էր իրամց արարքի միտքը. ասեց` աղջիկ ջան, սա նորա, դուք էլ նոր ամուսնացած եք, պիտի շարքից հանեք: Հենա մերի վրա քնեք, ինչ ուզում եք արեք: Ասածբերից ամոթից գետինն էի մտնում: Դա իբչ ասելու բանա: Այ հենց նման բաբերի համար պիտի առսնձին ապրես, ոչ թե նույն տան մեջ մի բան էլ ուղղություն ցույց տան: Մերոնք, որ իմացան էտ մասին, պապաս ասեց ես կառնեմ նոր մահճակալ: Առան բերեցին, սկեսուրս ոչ էլ վատ զգաց: