Աղջիկս ու աղջկաս նախկին փեսացուն բավականին երկար ժամանակ ընկերություն են արել իրար հետ, միշտ իմ մոտ տպավորություն ա էղել, որ շատ են իրար սիրում ու ամեն խոչնդոտ հաղթահարել են իրար հետ:
Բավականին երկար ժամանակ ընկերություն անելուց հետո որոշեցին նշանվել, դե հետո էլ հարսանիք արեցինք: Աղջիկս բայց միշտ բողոքում էր, որ տղեն շատ ա լսում մորն ու ամեն բան իրա ուզածով ա անում: Դե ես էլ էտքան կարևորություն չէի տալիս էտ հարցին, ասում էի՝ կանցնի ժամանակի հետ, կամ էտ ինչ պետք ա ասի սկեսուրը, մի խոսքով բանի տեղ չէի դնում, բայց ժամանակը ցույց տվեց, որ սխալ էի:
Հարսանիքի հաջորդ օրը աղջկաս սկեսուրը զանգեց մուննաթով, թե բա աղջկադ հետ ենք ուղարկում, որովհետև կույս չի ու տղուս խաբել ա, ես էլ մտել եմ սենյակ սաղ տեսել եմ: Եռման ջուրը լցրեցին գլխիս, ոնց կարելի էր նման հարցերի խառնվել էլի, էս ո՞ր դարն ա:
Նախ ես իմ աղջկան հարյուր տոկոս վստահում եմ, կամ ասենք թե նման բան կա, դու ո՞վ ես, որ խառնվում ես իրանց հարցերին:
Աղջիկս հետ էկավ, շատ վատ վիճակում էր, բայց կարողացավ դուրս գալ էտ վիճակից ու ասեց, որ ինչ էլ լինի, ինքը երբեք հետ չի գնա էտ տուն ու իրա նախկին մարդու մոտ, որովհետև իրա մարդը ուղղակի փալաս ա: