Մենք ապահոված ընտանիք չենք ու էնքան փող չենք ստանում, որ մեզ կարողանանք ճոխություններ թույլ տանք:
Աղջկաս հարսանիքն էր, մեր տանը թեթև սեղան էի դրել, որ պետք ա գային իրա հետևից: Հնարավորություններս չէր ներել ճոխ ինչ որ բան անելու համար: Ինչքան կարացել, էտքան էի արել:
Մի խոսքով, էկան, մտան ներս, աղջկաս սկեսուրը նայեց մի հատ սեղանին, սաղի մոտ քմծիծաղ տվեց ու ասեց՝ էս ա՞ սեղանը, է բա ասեիք մեր ֆուրշետ դնողին էլ ուղարկեի ձեր տուն, մի հատ նորմալ սեղան դներ, որ մարդիկ սոված չմնային:
Վայ նենց վատ զգացի ինձ, նենց ահավոր էր: Լացը տվել էր վրես ու ոչ մի բան չէի կարում ոչ ասեի, ոչ էլ խոսայի: Թողեցի սենյակից դուրս էկա: Էն որ էտ օրը իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկը պետք ա լիներ, բայց էտ պահից սկսած մինչև օրվա վերջ ես ուղղակի տեղս չէի գտնում: