Ստեղ համարյա չեմ կարում գործ ճարեմ, ընտանիքիս պահեմ, դրա համար էլ ստիպված գնում եմ Ռուսաստան, ընդեղ եմ աշխատում, որ կարանամ նորմալ փող ուղարկեմ, ընտանիքս էլ ոչ մի բանի կարիք չունենա:
Ահավոր դժվար ա համ իմ, համ էլ կնգաս համար, որ սենց իրարից հեռու ենք, բայց դե հիմա ինչ անենք, էտ ա:
Մի քանի օր առաջ գործի էի, մեկ էլ մերս զանգեց ասեց, որ կնիկս վատացել ա, տարել են հիվանդանոց ու հիմա լուրջ հետազտույթուններ, զննումներ ա անցնում, որ հասկանան ինչն ա պատճառը:
Էն որ էլ աչքիս ոչ մի բան չէր գալիս, ոչ գործ, ոչ էլ փող: Թողել եմ սաղ, տոմս եմ առել տեղում ու թռել եմ Հայաստան:
Հիմա զննումներն ու հետազոտությունները շարունակվում ա, մինչև տենանք ինչն ա խնդիրը, որ տենց վատանում ա: Կարևորը կողքն եմ ու ինքն էլ ա իրան դրանից լավ զգում:
Տա Աստված ամեն բան լավ լինի: