Ամուսնուս ծնունդին չէի կողմնորոշվում ինչ նվեր անեի, որոշեցի հարմար ու հեշտ տարբերակից օգտվեմ. իմ անունով քարտ վերցրի ու տվեցի իրան: Քարտի մեջ բավական շատ գումար կար, ու հետո էլ ընթացքում ես անընդհատ քցում էի ու ավելացնում էի գումարը:
Էդ շրջանում ամուսինս չէր աշխատում ու իրա առօրյա ծախսերը հոգում էր էդ քարտի գումարով: Հետո մի քանի ամիս անց սկսեցի նկատել, որ քարտից շատ հաճախակի գումար է պակասում: Քանի որ իմ անունով էր քարտը, ինձ նամակներ էր գալիս, թե ինչքան գումար է դուրս եկել քարտից:
Ես սկսկեցի ավելի հետևողական լինել ու տեսա, որ բոլոր գնումները արվում են կանացի հագուստի կամ ներքնազգեստի խանութներից: Էնքան էի ուրախացել, մտածում էի որ ամուսինս իմ ծնունդին է պատրաստվում ու իմ համար նվերներ է գնում: Չնայած որ դա իմ քցած գումարն էր, բայց ամեն դեպքում շոյվել էի էդ վերաբերմունքից:
Ծնունդիս օրը եկավ հասավ, ու ամուսինս դատարկաձեռն եկավ նայեց դեմքիս: Ասեց՝ դե գիտես կյանքս, փող չունեմ հիմա, նվերդ վրես: Չեք պատկերացնի թե ինչքան էի հիասթափվել: Բառերով չեմ կարա բացատրեմ, բայց դեռ հույս ունեի, որ ինչ-որ բան ա անում:
Մինչև մի օր ամուսնուցս հետ ուզեցի էդ քարտը ու պարզեցի, որ իրա մոտ չի: Ու էն ինչ իմացա հետո ուղղակի սպանեց ինձ: Պարզվեց էդ տականքը սիրուհի ուներ, ու դրան էր տվել իմ նվիրած քարտը: Հենց դա իմանալու օրը եկա տուն, իրերս հավաքեցի ու հեռացա տնից