Ես ու ամուսինս շատ լարված էինք միմյանց հետ, մինչև այն պահը, երբ կիսուրս եկավ մեզ հետ ապրելու

Ես ու ամուսինս անընդհատ վիճում էինք։ Պատճառը տան կենցաղն էր։ Ես փոքրիկ երեխա ունեմ ու չէի հասցնում երեխայի խնամքը, տան գործերն ու իմ աշխատանքը համատեղել։ Օր էր լինում տան համար կերակուր պատրաստած չէի լինում, կամ պատահում էր ամուսնուս վերնաշապիկները չէի հասցնում արդուկել, կամ տներն էին մի փոքր անհավաք մնում։

Ես չէի կարողանում ամեն բան հասցնել և լինել սուպեր մամա, սուպեր կին, սուպեր տնային տնտեսուհի ու սուպեր աշխատակից մեր գրասենյակում։

Արդեն փակուղու մեջ էի։ Եվ մի օր ամուսինս ասաց, որ իր մայրը Մոսկվայից վերադառնում է Հայաստան և ապրելու է մեզ հետ։ Ինձ դա այդքան էլ լավ գաղափար չէր թվում, մինչև այն պահը, երբ նա եկավ մեզ մոտ։

Սկեսուրիս գալու օրվանից մեր տանը համերաշխության մթնոլորտ է տիրում։ Նա միշտ ինձ հարցնում է, թե ինչով օգնել և նրա շնորհիվ ես հիմա ամեն բան հասցնում եմ և շատ գոհ եմ իմ կենցաղից։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*