Անմոռանալի հարսանիք ենք ունեցել: Երևի մինչև կյանքի վերջ կհիշեմ էս օրը: Ամուսինս շատ ռոմանտիկ ա ու սիրումա անականկալներ մատուցի: Միշտ ամեն բան իմ սրտով ա արել ու դա սկեսուրիս ոչ միշտա դուր եկել: Բայց դե չէր կարող խանգարել, որ ամուսինս ինձ սիրի:
Հարսանիքի օրն էլ շատ յուրահատուկ անականկալ մատուցեց ինձ իմ սիրելին: Ընկերների հետ պար էին բեմադրել, որից հետո ձեռքին մի տուփով մոտեցավ ինձ: Տուփը բացեցի տեսա մեջը բանալի ա: Ամուսինս պարզվումա հիպոտեկովա տունա վերցրել ու չէր ասել ոչ ոքի: Անականկալ էր արել ինձ: Պիտի գնայինք առանձին ապրելու, իսկ մինչ էտ ես գիտեի, որ միասին ենք ապրոլւ բոլորով:
Շաըտ էի ուրախացել էտ անականկալից ու հուզմունքից նույնիսկ լացել ու թռնում էի: Բայց սկեսուրս էտ ամենը տեսնելով ուղղակի թողեց դուրս եկավ ռեստորանից: Ոչ մոտեցավ շնորհավորեց, ոչ էլ: Սրահից դուրս եկավ, սկեսրայրս էլ հետևից գնաց, որ հանգստացնի երևի: Մոտ 40 րոպե հետո նոր հետ են եկել ու իրեն մի կերպ կառավարելով ժպտում էր ու էտպես էլ չմոտեցավ մեզ: Հարսանիքից հետո էլ ասեց, ես ձեր հետ տունը կխոսամ: Խնդրեմ, առանձին ապրելու համար սկեսուրս արդեն իսկ առաջին օրվանից փորձումա լարել մեր հարաբերությունները: