Առաջնեկիս շատ երկար էի սպասել ու վերջապես էկավ էն օրը, երբ որ իրան ծննդաբերեցի ու սեղմեցի կրծքիս: Աշխարհի երես երևի թե չկա էտ զգացողությունից ավելի հաճելի բան:
Ինձ աշխարհի երջանիկն էի զգում, չնայած էն ցավերի որն ունեի էտ շրջանում:
Մի խոսքով, ամեն բան լավ էր շատ մինչև էն պահը, երբ որ սկեսուրս էկավ ու գրկեց էրեխուն: Հենց հիվանդասենյակում գրկեց, մի հատ նայեց ու ասեց՝ գեշո էրեխայա, տղուցս բան չկա ոնց նայում եմ, քեզ ա նման տոչնի:
Վայ նենց վատ էղա, լացը տվել էր վրես էտ հալիս, չիմացա, թե ինչ ասեմ: Հետո ահակին ժամանակ ա պետք էղել, որ դուրս գամ էտ վիճակից:
Գիտեի, որ սկեսուրս անտակտ կնիկ ա, բայց որ էտ աստիճաի, չէի պատկերացնում: