Ծնողներս ինձ փոքր տարիքում թողել են մանկատանը. էս մի նկարն ունեի անցյալից.որոշեցի գտնեմ իրենց. գտնելուց հետո Աստծուն շնորհակալություն էի հայտնում, որ հենց մանկատանն եմ ապրել ու մեծացել, ոչ թե ծնողներիս հետ. ահա, թե ինչի

Շատ փոքր եմ եղել, երբ ծնողներս ինձ մանկատուն են տվել: Նույնիսկ չեմ հիշել իրենց, շատ աղոտ ինչ-որ պատկերներ: 1 տարեկան եմ եղել հազիվ ու պարզ է որ չէի հիշի իրենց: Ինձ միշտ տանջել ա էն հարցը, թե ինչի են ինձ լքել, ինչով էի իրենց խանգարելու: Երբ չափահաս դարձա միակ նպատակս էր դարձել գտնել խնողներիս ու հենց իրենց էլ հարցնել, թե ինչի են իմ հետ էս ձևով վարվել:

Գտա իրենց գնացի, որ խոսեմ ու էտ օրվանից ի վեր ես ամեն օր Աստծուն շնորհակալ եմ լինում էն ամենի համար ինչ ունեմ ու հատկապես նրա համար, որ հենց մանկատանն եմ մեծացել, այլ ոչ թե ծնողներիս հետ:

Երբ գտա իրենց տունը գնացի էնտեղ: Ու ահավոր էր իմ տեսածը: Հայրս էլ մայրս էլ հարբեցող են ու կործանված մարդիկ: Հարևաններից էլ հարցուփորձ արեցի ասեցին, որ ահավոր մարդիկ են շատ խարդախ են ու կործանված կյանքով են ապրում: Ասեցին, որ նույնիսկ աղջիկ ունեն, ով  անմուսնացավ ու ուղղակի փրկվեց իրենցից, թե չէ փողոցային էին դարձնելու իրենց պես: Իմ աչքով էլ տեսա, իրանց վիճակը ու նույնիսկ ոչ էլ խոսեցի հետները, որովհետև կռվով ու գոռոցնեով բացեցին դուռն իմ առաջ ու ասեցին՝ դու ով ես ինչ ես ուզում գնա: Ես էլ լուռ հեռացա:

Հասկանում եմ հիմա, որ ոչինչ հենց այնպես չի լինում: եթե ես իրենց հետ մնացած լինեի, հիմա չեմ էլ ուզում ասեմ, ինչ ճակատագրի էի արժանանալու: Իսկ էսպես ես արդեն իմ հարցի պատասխանն ունեմ ու հանգիստ կապրեմ իմ կյանքով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *