Ես ապրում եմ թոռներիս ու հարսիս հետ: Մեր հարաբերությունները շատ լավ են, էրեկ էլ ասեցի՝ քանի ամառ ա, տաք ա, հանեմ թոռիս դոշակը քանդեմ:
Տենց քանդեցի, բուրդը լվացի մեջի, չփխեցի, հետո կարեցի, գիշերը էրեխեն գնաց, որ քնի: Կես ժամ հետո էկավ, մեկ էլ ասում ա՝ տատ, դոշակի մեջից մի բան կծեց ինձ ու ցույց ա տալիս տեղը: Սկզբում ինձ թվաց էրեխուն թվացել ա երևի, բռնեցի քանդեցի բայց դոշակը:
Էն, ինչ գտա մեջից, ուղղակի սարսափեցի: Դոշակի մեջ փոքր օձ էր ու բուրդը հավաքելուց չէի տեսել, մտել էր արանքները:
Ոտերս թուլացան, արագ տղուս ու հարսիս ասել եմ, որ էրեխուն հիվանդանոց տանեն: Լավ էր, արագ հասցրցին, հակաթույն էին սրսկել, հիմա փառք Աստծուն ամեն բան կարգին ա, էրեխես էլ իրան լավ ա զգում:
Բայց ես սարսափում եմ էն մտքից ուղղակի, թե ինչ կլիներ, եթե էրեխեն քնած լիներ կծելու ժամանակ, չզգար, կամ էլ ուղղակի չգար ու չասեր: