2-րդ կուրսում էի սովորում, ու նենց ստացվեց, որ մի կիսամյակ հնարավորություն ստացա Գերմանիայում սովորելու։ Շատ էի ուրախացել էդ առիթով, բայց մեր երեխեքից ընդամենը մի աղջիկ էր, որ պետքա գար իմ հետ։ Իրա հետ էլ էդքան մոտ չէինք։
Մի խոսքով գնացինք Գերմանիա, ամեն ինչ հիասքանչ էր, երազանքս կատարվել էր։ Էնտեղ մի գերմանացի տղայի հետ ծանոթացա, ու սկսեցինք շփվել։ Ամեն օր ավելի էինք մտերմանում ու կապվում իրար հետ։ Ես անգամ մամայիս էի պատմել իրա մասին, որովհետև շատ կարճ ժամանկում հասկացել էի, որ ամեն ինչ լուրջա մեր մոտ, ու անգամ պատրաստ էի տեղափոխվել Գերմանիա։ Մի օր հրավիրեց իր տուն, ես շատ էի վստահում իրեն, ու հաստատ գիտեի, որ ինչ-որ սխալ բան չի լինի։ Պապաս ինձ ամեն ամիս մեծ գումար էր ուղարկում, որ ես կարողանամ իմ կարիքները հոգալ։ Ու Օսկարը էդ օրը ինձնից գումար խնդրեց, ասեց, որ շատ արագ կվերադարձնի։ Դե իհարկե ես ամեն ինչի պատրաստ էի իր համար, ու օգնեցի։ Իսկ հետո, երևի կռահում եք թե ինչ եղավ, ինքը սկսեց զանգերիս, նամակներիս չպատասխանել ու ուղղակի խաբեց ինձ։