Հարսիս ու տղուս մեծ շուքով ամուսնացրեցինք, ամեն բան շատ լավ անցավ, մեծ հարսանիք արեցինք: Դե հաջորդ օրն էլ գնացել էինք կարմիր խնձոր մի քանի հոգով, բայց հարսի հերը էկավ, հետներս սեղան նստեց ու չէր գնում:
Մենք էլ դե լարված էինք, մի քանի կնանիքով պետք ա նստեինք, կոֆե խմեինք, դեսից-դենից խոսայինք, ինքն էլ նստել էր սեղանի գլխին, խառնվում էր մեր խոսակցությանն ու էտ էլ հերիք չէր ծխել էր, որ ծխում էր:Մեկ էլ ֆռաց սաղիս մոտ սենց ասեց՝ դե ես գիտեի, որ էսօր պետք ա գայիք, ուրիշ ձև չէր կարա լիներ, բա իմ պահած աղջիկն ա , տենց էլ պետք ա լիներ:
Սաղս պապանձվեցինք, ձեն չհանեցինք: Թե ասա էտ քո խոսալու թեման ա՞, որ էկել խառնվել, նստել ես, մի բան էլ տենց ելույթ ես ունենում:
Մի խոսքով բոլորիս վրա ազդում էր: Հելանք շուտ թողեցինք, դուրս էկանք տնից: Ինչ ասես կտենանք այ մարդ, ցնդել են լրիվ: