Գինեկոլոգ եմ ու իմ պրակտիկայում հազար ու մի բան եմ տեսնում ու լսում, բայց էն, ինչ էղավ էրեկ ուղղակի ահավոր էր:
Մի կին իրա ապագա հարսին էր բերել մոտս ստուգման, որ համ տենար մոտը սաղ լավ ա, թե չէ, մեկ էլ տենար աղջիկ ա թե չէ: Ես հարկե սենց բաները չեմ ընդունում, բայց դե հիմա իմ գործն ա, որոշեցի անեմ: Ասեմ, որ սկեսուրն էլ հետը մտավ սենայկս:
Ստուգման ընթացքում նենց բան տեսա, որ քրտինքը տվեց վրես ու չգիտեի, թե ինչ անեմ էտ պահին: Պարզվեց, որ էտ աղջկա կանացի օրգանների վիճակը նենց ա, որ ինքը երբեք էրեխա չի կարա ունենա, բայց ես շատ լավ հասկանում էի, որ եթե էտ ամեն ինչը ասեմ սկեսուրի մոտ, ուրեմն էտ կինը չի թողի կյանքում, որ իրանք ամուսնանան:
Էտ պահին, երբ որ սկեսուրը ըտեղ էր, ասեցի, որ ամեն բան կարգին ա, իսկ երբ որ դուրս էկավ էտ կինը, իսկ աղջիկը սկսց հագնվել, այ էտ ժամանակ իրան ամեն բան ասեցի:
Սկսեց լացել մոտս, բայց գրկեց ու շնորհակալություն ասեց ու ասեց, որ ես իրա ընտանիքն ու ապագան փրկեցի կործանումից:
Չգիտեմ՝ կմեղադրե՞ք ինձ էս քայլիս համար, թե չէ, բայց ես ուրիշ ձև չէի կարա վարվեի: Կարևորը խիղճս էնքանով ա հանգիստ, որ ես աղջկան ամեն բան ասել եմ ու ընտանիք էլ չեմ քանդել: