Ամուսնացած եմ, ապրում եմ սկեսուրիս հետ: Շատ տարբեր ենք ու իրար շատ հարցերում չենք կարողանում հասկանալ: Ես շատ պահանջկոտ չեմ, շատ բաների հետ հարմարվում եմ, բայց շատ հարցեր կան, որոնք ուղղակի չեմ կարողանում ընդունել ու հասկանալ, որովհետև դա ազդում է իմ կյանքի որակի վրա: Սկեսուրս շատ հետադիմական հայացքներ ունի, նույնիսկ ամենանորմալ երևույթներին տարօրինակ ու կտրուկ արձագանք է տալիս:
Ինձ համար ամենաանընդունելին այն է, որ սկեսուրս թույլ չի տալիս, որ հյուր գնամ բարեկամների ու հարազատների տուն: Երբ էլ որ իրեն չեմ ասում, որ տեղ եմ գնալու, հետո իմանում նեղանում է: Իսկ պատճառն էլ այն է, որ ամեն տեղ հյուր գնալուց ես գումար եմ ծախսում ու մի քաղցր բան եմ առնում կամ նվեր: Սկեսուրիս դուր չի գալիս դա, նա ասում է, որ դա անիմաստ ծախս է ու սրա նրա տանը հյուր գնալու, անիմաստ փող ծախսելու փոխարեն, կարելի է հավաքել այդ գումարը ու մեր տան վրա ծախսել:
Ես էլ չեմ ընդունում իր այդ ասածները ու չեմ կիսում տեսակետը: Ինչ է թե երկու կոպեկ փող պիտի ծախսեմ, ի՞նչ ա, կտրվեմ բարեկամներիցս ու ընկերներիցս: Կամ էս ո՞ր դարն ա, որ նման բաների վրա մարդ խոսա: Ամուսնուս էլ ասել եմ, ասում ա ես չեմ խառնվում նման բաներին, դուք ձեր հարցերը լուծեք: