Էս հարսս ինձ «արա»-ով ա դիմում, տղես էլ բերանը բացած ծիծաղում ա

Հարսս անդաստիարակի մեկն , դրանում կասկած անգամ չկար։ Դա զգացել եմ հենց առաջին իսկ օրից, երբ ոտք դրեց իմ տուն ու սկսեց աջ ու ձախ վիրավորել, իբր թե նեղանալ մեզանից։

Ի՞նչ անեինք, լուռ տանում էինք մեր բեռը, որովհետև զգում էինք, որ սա գնացողը չէ, տղայիս բաց թողնողը չէ։ Չգիտես՝ ինչու, ես նաև վստահ էի, որ տղաս նրան կարգի կհրավիրի, և նա գոնե իմ մասով նման խնդիրներ չի առաջացնի, բայց այդպես չեղավ։

Սա մեր տուն գալով ավելի ու ավելի ոգևորվեց, ավելի ակտիվացավ։ Հիմա բանը հասել է նրան, որ ինձ հետ ինչ ձևով ուզում, խոսում է։ Տղաս էլ կողքին նստած լռում է, կարծես հենց այդպես էլ պիտի լիներ։

Վերջին երկու դեպքերում անդաստիարակն անցել է արդեն փողոցային խոսելաոճի․ ինձ դիմում է «արա»-ով։ Տղաս էլ կողքը նստած ծիծաղում է, կարծես մի շատ հետաքրքիր միտք է արտահայտել կինը։

Ի՞նչ դարձրեց դա իմ օրինակելի ընտանիքը, ի՞նչ անեմ՝ սրանից ազատվեմ։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*