Օրեր առաջ տեղի ունեցած ողբերգությունը, իսկապես ցնցեծ հանրությանը․․
Ոչ միայն իր մաշտաբով, այլ նաև այն հանգամանքով, որ հնարավոր եղվավ նման բան․․
Բազմաթիվ զпhեր ու վիրшվորներ, չպարզված մի շարք հանգամանքներ․․
Տարօրինակություննեն անշուշտ շատ էին, ու հիմնականը պարզապես զայրացնող․․
Մարդկանց հուզում էր թե իվերջո ովքեր են մեղավորներն ու պատասխանատուները, և ինչու չէր ստացվում արագ վերացնել աղետի հետևանքները․․
Պшյթյունի օրը, սրտացավ ինչ-որ մարդիկ զանգահարում են ԱԻՆ ու առաջարկում իրենց օգնությունը․․
ԱԻՆ-ը հայտնում է, որ կա կամավորների կարիք, սակայն, եկածներին չի ապահովում անհրաժեշտ հանդերձանքով․․
Բացի այն, որ կամավորները կարող էին հենց իրենք խնդիր դառնային, կամ էլ ստեղծեին՝ վտանգելով իրենց ու այլ մարդկանց, կար նաև այլ տարօրինակ հանգամանք․․
Եթե ԱԻՆ-ը կամավորների է կանչում, ինչն ինքնին սխալ էր, քանզի անպատրաստ մարդիկ, ինչպես նշվեց, կարող էին խանգարել, ուրեմն պարտավոր էին համապատասխան հանդերձանքով ապահովել նրանց․․
Բայց ոչմիայն դա չի արվում, դեռ մի բան էլ ԱԻՆ-ի պաշտոնյաները մեղադրում են կամավորներին ու 70 տոկոսին անվանում չար երեխաներ՝ մեղադրելով խանգարելու մեջ․․
Այսինքն ստացվում է, որ դեպքից 10 օր հետ մեղավորները գտնվեցի՞ն․ այդ կամավորներն էին մեղավոր, որ տանից, սովորական հագուստով եկել էին, ու խանգարել․․
Սա ոչ թե ուղիղ մեղադրանք է ԱԻՆ-ին, թեպետ բացթողումներ շատ կային, այլ պահանջ, որ իրենց թերացումները չբարդեն հասարակ քաղաքացիների վրա, ովքեր կամավոր գնացել էին․․