Ես ու ամուսինս շատ լավ ու ներդաշնական հարաբերություններ ունեինք: Համ լավ ամուսիններ էինք, համ էլ լավ ծնողներ: Միշտ մտածել եմ, որ մեզ ոչինչ չի կարող բաժանել ու համոզված եմ եղել դրանում: Միշտ զարմացել եմ էն կանանց վրա, ովքեր անհաշտ լինելով ապրել են ամուսինների հետ կամ էլ չեն կարողացել լավ ընտանիք ստեղծել: Երևի դա ինձ հեշտ է տրվել:
Մի օր էլ ֆեյսբուքում մի աղջկա պատմություն կարդացի, ով ֆեյք էջով գրել էր ընկերոջը հետո բաժանվել էին: Ծիծաղեցի, մտածեցի իմ հետ նման հիմար բան չի կարող լինել, քանի որ վստահ էի, որ ամուսինս ինձ սիրում ա: Ու որպես չար կատակ մտածեցի ես էլ նման բան անեմ: Ֆեյք էջ բացեցի ու սկսեցի ամուսնուս գրել:
Ի զարմանս ինձ ամուսինս սկսեց պատասխանել: Խոսակցությունները դարձան հաճախակի, իսկ հետո ես ֆեյք էջով ամբողջ օրը գրվում էի սեփական ամուսնուս հետ: Ժամանակի ընթացքում ամուսինս սկսեց հեռվանալ ինձնից, խուսափել իմ հետ շփվելուց, փոխարենը ամբողջ օրը գրում էր այն աղջկան ու հանդիպում աղերսում: Մի օր էլ ամուսինս խոստովանեց, որ սիրահարվել է այդ աղջկան ու ցանկանում է տեսնել նրան, անգամ պատկերացում չունենալով, որ ինձ է խոստովանել ու ես եմ այդ աղջիկը:
Անգամ չգիտեմ ինչ անել, ոչ կարող եմ խոստովանել, որ ադյ աղջիկը ես եմ, ոչ էլ կարող եմ այսպես հավերժ շարունակել նրան խաբել: Իրական կյանքում նա լրիվ անտարբեր է դարձել իմ հանդեպ, փոխարենը երազում է իր գաղտնի սիրո հետ հանդիպման մասին: