Մեր հարսանիքի հաջորդ օրը սկեսուր- սկեսրայրս գնացին Դուբայ, մենք՝ Աղվերան․ Լավ, ինչքանո՞վ ա էդ ճիշտ

Լավ, որտե՞ղ է արդարությունը։ Թվում է՝ մեծահասակները ամեն ինչ պիտի զիջեն՝ հանուն երիտասարդների, բայց ոնց հասկանում եմ, ընդհանրապես իմ նոր ընտանիքում նման բան չեն լսել։

Ուրեմն՝ հեսա մի դեպք պատմեմ, իմացեք, թե ինչ մակարդակ է էստեղ։

Մեր հարսանիքը բավական մեծ էր, կազմակերպված էր, սակայն որ ամենակարևորն է՝ հարսի շորի վրա սկեսուրս ու սկեսրայրս որոշել էին խնայողություններ անել։ Մի խոսքով՝ ստացվեց, որ շքեղ հարսանիքում ես՝ հարսըհ, ընդհանրապես շքեղ տեսք չունեի։ բայց դրանով ամեն բան դեռ չի սահմանափակվում։ Բանն այն է, որ մեր ամուսնանալու հաջորդ իսկ օրը մենք գնացինք Աղվերան, իսկ սկեսուրս ու սկեսրայրս գնացին Դուբայ՝ հանգստանալու։

Սկեսւորս պնդում է, թե իբր հարսանիքի աժիոտաժից հոգնել ու ժամանակն է, որ իրենք էլ իրենց կյանքից մի բա հասկանան։ Շատ լավ, համաձայն եմ, բայց հենց հարսանիքի հաջորդ օ՞րն էր նման որոշում ընդունելու անհրաժեշտություն առաջացել։

Շատ հիասթափված եմ էս մակարդակից, ընդհանրապս չէի սպասում, որ սենց բանի կհանդիպեմ։ Վերադառնան՝ կտեսնեն, թե ոնց եմ իրենց վերաբերվելու։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*