Արդեն տարիքս առած մարդ եմ, բայց էսքան ժամանակ ոչ մեկի հետ չեմ ամուսնացել, որովհետև չեմ գտել էն կնոջը, ում իմ կողքին կպատկերացնեմ:
Հիմա հանդիպել եմ էն կնոջը, ում մասին միշտ երազել եմ ու իրան հենց սենց էլ պատկերացրել եմ միշտ: Ինքը էրեխեք ու թոռներ ունի, իսկ ամուսինը տարիներ առաջ ա կյանքից հեռացել:
Իրա էրեխեքը սկզբում դեմ էին մեր կապին, ինքն էլ ասում էր՝ էրեխքիս դեմ դուրս չեմ գա: Ես ինձնից ինչ հասնում էր արեցի, հանդիպել եմ էրեխեքի ու թոռների հետ, խոսացել, մեծ դժվարությամբ համաձայնվեցին մեր կապին:
Հիմա պատրաստվում ենք ամուսնանանք ու նույն հարկի տակ ապրենք: Ես հիմա ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում ու ուրախ եմ, որ կարացի էս զգացողությունը վայելեմ կյանքիս ընթացքում: