Ես քույրս փոքրուց շատ մտերիմ ենք եղել, մի տարվա տարբերությամբ ենք ծնվել ու զույգերի պես ենք մեծացել: Անգամ դպրոցում մայրս ուզել էր նույն դասարանում սովորեինք ու ինձ մի տարի ուշ էր դպրոց տարել, որ քրոջս տարիքը լրանար:
Ամեն ինչ լավ էր, մեր բոլոր բարեկամները ու ընկերները նախանձում էին, թե ինչքան հաշտ քույրեր ենք: Սակայն համալսարան ընդունվելուց ամեն ինչ փոխվեց: Ես ուզում էի իրավաբան դառնայի, իսկ քույրս նախընտրեց դեղագործականը: Երկուսս էլ հեշտությամբ ընդունվեցինք, ու թեև տարբեր ֆակուլտետներ էին միասին էին գնում դասի, քանի որ մասնաշենքերը իրար կողք էին:
Համալսարանում սիրահարվեցի համակուրսեցուս ու առաջինն էլօ զգացմունքներիս մասին քրոջս էի ասել, բայց հետո իմացա, որ ինքը գտել է կուրսեցուց սոց ցանցի էջը և սկսել հարաբերություններ կառուցել: Ես չկարողացա դեմ գնայի քրոջս ու այդպես էլ լռեցի զգացմունքներիս մասին, բայց մեր նախկին ընկերությունը ուղղակի վերածվեցին զուտ մարդկային բարև, ոնց ես-ի:
Արդեն 5 տարի է անցել իրենց ամուսնությունից ու էն օրը քույս զանգեց ու ինձ իրենց տուն հրավիրեց, ասաց որ շատ կարևոր լուր պիտի ասի: Անկեղծ ասած չէի ուզում գնայի ու անընդհատ պատճառներ էի ման գալիս մերժելու, բայց շատ համառեց ու աշխատանքից հետո մի կերպ ինքս ինձ համոզելով գնացի:
Այն ինչ լսեցի, ուղղակի սարսափեցնող էր: Քույս ասաց, որ մոտ շատ վատ հիվանդություն են հայտնաբերել և լինելով դեղագետ շատ լավ հասկանում էր, որ իր բուժումը երկար չի կարող տևել ու խնդրում էր, որ իր 3-ամյա տղային իմ խնամքին վերցնեմ, քանի-որ ամուսինը հրաժարվել է միայնակ երեխա մեծացնել ու ասել է, որ նրան մանկատուն կտա: Հիմա չգիտեմ ինչ անել, ես դեռ ամուսնացած չեմ ու չգիտեմ հետագայում ինչ կլինի, ինքս էլ պատրաստ չեմ մայր դառնալ այն էլ հասուն երեխայի համար, բայց երեխային էլ մանկատանը թողնել չեմ կարող: