Ամեն անգամ ավելի ու ավելի եմ հազմովում մեր հայ ընտանիքների ամրության հարցում։ Սակայն սիրում եմ նաև այսպիսի դեպքեր, երբ մարդիկ, նոր ամուսնացած զույգերը ասես անտեղյակ լինեն իրենց առողջությունից, և որոշ ազդակներ սխալ են հասկանում։
Բժշկուհի եմ։ Էն օրը մի երիտասարդ զույգ է եկել մոտս, էդ աղջիկն ասում է՝ սարսափելի վատ եմ ինձ զգում, ստուգվել եմ ուզում։ Վատացած պառկել էր, ես էլ, անկեղծ կլինեմ, անհանգստացա, բայց հետո, երբ որ մի քանի հարց տվեցի ամեն բան իր տեղն ընկավ։
Ստուգեցի, հազիվ էի ծիծաղս զսպում, որ էդ աղջկան բան չասեմ, բայց որ ավարտեցի, ամուսնուն կանչեցի մի կողմ ու ասեցի․
-Գիտեք, երիտասարդ, շատ անհանգստանալու բան չկա, ընդամենը մի բան․ Ձեր կինը բալիկի է սպասում։
Աշխարհով մեկ եղավ էդ էրեխեն, գնաց կնոջն էլ ասեց, միասին մի լավ ծիծաղեցինք։
Լավ է, թող հայ ազգը բազմանա ու շատանա, շատ բալիկներ ծնվեն։