Ամուսնանալուց հետո հարսս ու տղես հետս են ապրում, բայց ախ եմ քաշում գա էն օրը, որ գնան առանձին ապրեն, որովհետև ես էտ լրբի հետ մի տան մեջ էլ չեմ կարում ապրեմ:
Էրեկ հարևաններիս կոֆեի էի կանչել, նստած խմում, խոսում էինք մեր համար, մեկ էլ դա էկավ, մի կես բերան բարևեց թարս նայելով, հետո նստեց մեր սեղանի մոտ, ոտերը հանեց դրեց հենց էտ սեղանին, որի մոտ նստած էինք:
Հարևսններս շշմած նայեցին դեմքիս ու սպասում էին, թե ինչ պետք ա անեմ: Այ ըտեղ ես էլ չկարացի ինձ կառավարեմ: Հելա, ձեռքից բռնեի ու էտ կուխնիայից նենց դուրս շպռտեցի, որ էլ ասելու չի:
Գոռգոռոցը քցեց, ես էլ տեղում զանգեցի տղուս, ասեցի՝ արի, հավաքի սրան տար: Խեղճ հարևաններս շվարած նայում էին, հետո էլ արագ հելան, գանցին:
Տղուս ասել եմ, որ դրա ոտը էլ էս տուն չմտնի, թող գնան ոնց ու որտեղ ուզում են, ապրեն: Անդաստիարակը: